Մոսկվայում կհանդիպեն Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարները

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Մոսկվան պատրաստվում է հաջորդ շաբաթ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպմանը։
«Մենք նախատեսում ենք քառակողմ հանդիպում։ Ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ տեխնիկական հանդիպում անցկացնել՝ որպես ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստություն»,- չորեքշաբթի Անկարայում իրանցի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն։
Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր ՌԴ, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հնարավոր է համարել Իրանի մասնակցությունն Անկարայի, Մոսկվայի և Դամասկոսի միջև բարձր մակարդակով նախատեսվող բանակցություններին։
Կարծիքներ