Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա
![Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա](https://freenews.am/uploads/images/image_750x_67a4af7b39407.jpg)
Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:
Այցի օրակարգը ներառում է քննարկումներ նաև խորհրդարանական և փորձագիտական շրջանակների հետ:
Կարծիքներ