ՀՀ ԱԺ նախագահը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-ին այցելել է Ֆլանդրիայի խորհրդարան: Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ֆղեյա Ֆան Դեն Բոսխի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանը և Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել նաև խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում