Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Օգոստոսի 20-ին մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ՝ Արգավանդ գյուղի վարչական տարածքում, Հրազդան գետի ափային հատվածում դի կա։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դին հայտնաբերվել է Արարատի մարզի վարչական տարածքում: 

Փրկարարները դուրս են բերել տղամարդու մարմինը և մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում