Կայացել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչի մասնակիցների կշռման արարողությունը

Կայացել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչի մասնակիցների կշռման արարողությունը

ԵԱ-ի եզրափակչում այսօր կկայանա 13 մենամարտ: Մեկնարկը 17:00-ից է:

 

Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակչի 3 մասնակից: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար 57 կգ քաշային Արթուր Բազեյանը կպայքարի բելգիացի Վասիլ Ուստուրոյի հետ, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Լունես Ամրաուին է, իսկ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը կփորձի հաղթահարել վրացի Գեորգի Կուշինաշվիլի արգելքը:

92 կգ քաշային Նարեկ Մանասյանն էլ կպարգևատրվի բրոնզե մեդալով:

Եզրափակիչ մենամարտերից առաջ այսօր միջոցառում է տեղի ունեցել նաև Կարապի լճի ֆան գոտում: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել բռնցքամարտիկներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում