Լիտվան հրաժարվում է արտահանձնել Տիխանովսկայային
Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը մերժել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ Մինսկի գլխավոր դատախազության հայցը, հայտնում է РИА Новости-ն:
Մարտի 2-ին Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել էր, որ նախաձեռնում է Տիխանովսկայայի արտահանձնումը, համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Բալթյան Հանրապետության գլխավոր դատախազություն:
Ուրբաթ Բելառուսի Գլխավոր դատախազությունը հաստատեց, որ դիմել է լիտվացի գործընկերներին ՝ ընդդիմադիր գործչին արտահանձնելու հայցով, որպեսզի նրան քրեական պատասխանատվության ենթարկեն՝ պետական կարգի, հասարակական անվտանգության և պետության դեմ ուղղված հանցագործությունների համար:
Լանդսբերգիսը, իր հերթին, ասել է, որ Լիտվան մտադիր չէ ապաստանից զրկել «ռեժիմների կողմից հետապնդվող ժողովրդավարական ուժերին»:
«Բելառուսական ռեժիմին ասում ենք, որ ավելի շուտ դժոխքը կսառչի, քան մենք կսկսենք դիտարկել ձեր պահանջները»,- ասել է լիտվացի դիվանագետը:
Կարծիքներ