Sputnik V-ն դառնում է աշխարհում ամենատարածված երկրորդ պատվաստանյութը

Sputnik V-ն դառնում է աշխարհում ամենատարածված երկրորդ պատվաստանյութը

Ռուսաստանյան Sputnik V-ն կորոնավիրուսային պատվաստանյութերի շարքում բարձրացել է երկրորդ տեղ՝ առաջ անցնելով Pfizer-ից այն երկրների շարքում, որտեղ հաստատում է ստացել Pfizer պատվաստանյութը։ Այս մասին հաղորդում է պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական էջը:
«Sputnik V-ն կարգավորող հաստատումների քանակով երկրորդ ամենատարածված կորոնավիրուսային պատվաստանյութն է: Շնորհակալություն վստահության համար»,- նշել են մասնագետները:

AstraZeneca պատվաստանյութը ներկայումս հաստատված քանակով աշխարհում առաջին տեղում է, որը լիցենզավորում է ստացել 49 երկրներում։ Ապա հաջորդում է Sputnik V-ն՝ 45 երկրներով: Pfizer-ը զբաղեցնում է երրորդ տեղը (43 երկիր): Դրան հաջորդում են Moderna պատվաստանյութը (19 երկիր), ինչպես նաև երեք չինական պատվաստանյութ՝ Sinopharm (18), Sinovac (16), CanSino (4): Johnson & Johnson պատվաստանյութը ութերորդ տեղում է՝ հաստատում ստացած 4 երկրների ցանկում։

45 երկրներում, որոնցում գրանցում է ստացել Sputnik V պատվաստանյութը, ընդհանուր բնակչության թիվը գերազանցում է 1,2 միլիարդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում