Արայիկ Հարությունյանն այս պահին վայելում է «Իմ քայլի» և վարչապետի աջակցությունը. պատգամավոր
Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում որեւէ նախարար պաշտոնավարում է, դա ուղղակի նշանակում է, որ այդ նախարարն այդ պահին վայելում է «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետի աջակցությունը։ Այս պահի դրությամբ պարոն Արայիկ Հարությունյանը վայելում է ՀՀ վարչապետի եւ «Իմ քայլի» աջակցությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Արայիկ Հարությունյանի գործունեությունը որոշ քաղաքացիների համար ընդունելի չէ, եւ հարցին՝ ո՞ր պետքում պետք է պաշտոնյան հրաժարական ներկայացնի, Ուրիխանյանն ասաց. «Ենթադրում եմ, որ ժողովրդի որոշ մասի համար էլ ընդունելի է։ Այս պահի դրությամբ մենք նախարարի հետ կապված դժգոհությունը բավարար չենք գնահատում, որ պաշտոնանկության հարց քննարկենք»։
Անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելուն` պատգամավորը նշեց, որ իր համար անընդունելի էր Ջուլֆալակյանի կողմից արված այդ քայլը:
«Կարծում եմ՝ սխալ է վարվել պարոն Ջուֆալակյանը. ես այդպես չէի վարվի։ Կարծում եմ, որ անհրաժեշտ եւ բավարար ջանքեր գործադրելու դեպքում այս հարցն այլ լուծում կունենար։ Արսեն Ջուլֆալակյանի հետ կապված եղած տարաձայնություններ է ունեցել, ապա խմբակցության մակարդակով քննարկում չի եղել։ Եթե առկա է այնպիսի լուրջ խնդիր, որը կարող է հանգցնել ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելուն, ապա այդ խնդիրը անպայման պետք է քննարկված լիներ խմբակցությունում եւ արձանագրենք, որ այդպիսի խնդրի մասին մենք չենք իմացել։ Ես չէի ուզում իմ ընկերոջ գրածը կասկածի տակ դնել։ Ես դեռ անհրաժեշտ չափով տեղեկացված չեմ դեռ իրական պատճառների մասին։ Ես ցավում եմ, որ նա հեռացել է եւ չեմ համարում դա լավ երեւույթ»,- ասաց նա։
Կարծիքներ