Մեքենան գլորվել է ձորը. 67-ամյա վարորդը մահացել է

Մեքենան գլորվել է ձորը. 67-ամյա վարորդը մահացել է

Ապրիլի 29-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Բերդ-Ճամբարակ ճանապարհի 25-րդ կմ-ին հարակից դաշտամիջյան ճանապարհին «ՈՒԱԶ -330301» մակնիշի ավտոմեքենան շուրջ 300 մետր գլորվել է ձորը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Նշվում է, որ 67-ամյա վարորդ Վանիկ Խաչատրյանը մահացել է:

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում