Ամերիկյան միջուկային սուզանավը ժամանել է հարավկորեական նավահանգիստ

Ամերիկյան միջուկային սուզանավը ժամանել է հարավկորեական նավահանգիստ

«Սփրինգֆիլդ» տիպի «Լոս Անջելես» ատոմային սուզանավն այցով ժամանել է Բուսան նավահանգիստ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմը Facebook-ում։

Նշվում է, որ սա նախատեսված այց է։ Սփրինգֆիլդը հիմնված է Գուամ կղզում և շահագործվում է ԱՄՆ-ի յոթերորդ նավատորմի պատասխանատվության գոտում՝ իրականացնելով ծովային անվտանգության գործողություններ՝ ազգային անվտանգության շահերից ելնելով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում