Զիդան. Բենզեման հանդիպման հաղթողն է

Զիդան. Բենզեման հանդիպման հաղթողն է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, մեկնաբանելով Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Էյբարի» նկատմամբ 3։1 հաշվով արտագնա հաղթանակը, գովեստի խոսքեր է ասել ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հասցեին:

«Բենզեման խաղի հաղթողն է, քանի որ այն, ինչ նա է անում, դա բոլորովին այլ մակարդակ է: Խոսքը միայն արդյունավետության մասին չէ: Ես միշտ կրնում եմ նույնը՝ խոսելով Քարիմի մասին: Նա միշտ մեր խաղի կենտրոնում է, նրա դերը շատ կարևոր է մեզ համար: Իսկ երբ Բենզեման նաև գոլեր է խփում, դա ավելի լավ է «Ռեալի» համար: Իհարկե, մենք պետք է նշենք յուրաքանչյուրի խաղը: Հրաշալի հանդիպում էր 2 թիմերի կողմից, բայց մենք տարանք արժանի հաղթանակ:

Հաջորդ խաղում կլինեն փոփոխություններ, քանի որ մրցաշրջանը երկար է ու բարդ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Էյբարի» դեմ խաղում 33-ամյա ֆրանսիացին դարձել էր գոլի ու 2 գոլային փոխանցման հեղիանակ: Վերջերս Զիդանը հայտարարել էր, որ Բենզեման պատմության լավագույն ֆրանսիացի հարձակվողն է իր համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում