Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։
Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Միջնորդության ներկայացման ընթացքում դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված»,- գրել է Կոչուբաևը։
Կարծիքներ