Լոռու մարզպետարանը Ձորագետի և Դեբեդի հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է զգուշություն ցուցաբերել
Լոռու մարզպետարանը Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է զգուշություն ցուցաբերել․
«Հարգելի քաղաքացիներ
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10.00-18:00 ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է Ձորագետ Հիդրո ՍՊԸ-ի կայանի (ՁորաՀԷԿ-ի) պլանային կանգնեցում: Էլեկտրակայանի կանգառման պահին, գլխամասային հանգույցի փականի բացման ժամանակ ջրամբարից տեղի է ունենում մեծ քանակի ջրի արտահոսք, որը վտանգ կարող է հանդիսանալ Ձորագետ և Դեբեդ գետերի հարակից բնակավայրերի բնակիչների և առափնյա գոտում հանգստացողների համար:
Հորդորում ենք առավելագույն զգուշություն ցուցաբերել»:
Կարծիքներ