Պատվաստումային գործընթացը շարունակվում է․ ՀՀ ԱՆ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է․ ՀՀ ԱՆ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

ՀՀ ԱՆ-ից հիշեցնում են․

 «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

 Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

 Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել պատվաստման համար

 Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

 Պատվաստումներն անվճար են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում