ՌԴ-ն 3 տարում պաշտպանության վրա կծախսի շուրջ 150 մլրդ դոլար
Ռուսաստանի ռազմական ծախսերը 2022-2024 թվականներին կկազմեն ավելի քան 10,8 տրիլիոն ռուբլի (գրեթե 148 միլիարդ դոլար), ինչի մասին ասված է երեք տարվա դաշնային բյուջեի նախագծի բացատրական գրության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 21-ին:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, 2022 թվականին Ազգային պաշտպանության բաժնի բյուջետային հատկացումները կկազմեն 3 510 419,6, 2023 թվականին՝ 3 557 223,3, իսկ 2024 թվականին՝ 3 811 777,5 մլն ռուբլի:
Համապատասխան տարվա ՀՆԱ-ի ծավալների հետ համեմատ՝ ռազմական ծախսերի մասնաբաժինը 2022 թվականին կկազմի 2,6%, իսկ 2023 և 2024 թվականներին՝ 2,5%:
Կարծիքներ