Պերուի բողոքի ցույցերը թույլ չեն տալիս հարյուրավոր զբոսաշրջիկների հեռանալ Մաչու Պիկչուից

Հարյուրավոր օտարերկրյա զբոսաշրջիկներ չեն կարողանում լքել Պերուի հարավ-արևելքում գտնվող Մաչու Պիկչուն՝ հակակառավարական ցույցերի հետևանքների պատճառով: Այս մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է երկրի արտաքին առեւտրի եւ զբոսաշրջության նախարար Լուիս Էլջերոն։
«Մաչու Պիկչու քաղաքում կա 417 զբոսաշրջիկ, ովքեր չեն կարող մեկնել, որոնցից ավելի քան 300-ը օտարերկրացիներ են, նրանք չեն կարող հեռանալ, քանի որ մի քանի հատվածներում վնասվել են երկաթուղային գծերը»,- ասաց նա։ Կառավարության նիստում նախարարի ելույթը երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին տիրող իրավիճակի վերաբերյալ հեռարձակվել է RPP ռադիոկայանի կայքում։
Կարծիքներ