Harley-Davidson-ը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կկրճատի իր աշխատակիցների 13 տոկոսին

Harley-Davidson-ը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կկրճատի իր աշխատակիցների 13 տոկոսին

Ամերիկյան Harley-Davidson ընկերությունը հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կկրճատի իր աշխատակիցների 13 տոկոսին, հաղորդում է Wall Street Journal-ը: Նման որոշումը ընկերությունը բացատրել է կորոնավիրուսի հետ կապված կորուստների ֆոնին ծախսերի կրճատման հետ:

Պարբերականը նշում է, որ ընկերության մոտ խնդիրն են առաջացել պանդեմիայի հետ կապված ճգնաժամից առաջ:

Ամերիկյան շուկայում բրենդի վաճառքը նվազել է վերջին մի քանի տարում, ինչը հանգեցրել է ղեկավարությունում կադրային փոփոխություններին:

Ավելի վաղ կրճատումների մասին հայտնել են այլ հայտնի ընկերություններ՝  United Airlines-ը, Levi Strauss-ը եւ Wallgreens Boots-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում