Սիրիայում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 10 զինծառայող
Սիրիայում ռազմական ավտոբուսի ուղղությամբ հրթիռակոծության հետևանքով 10 զինծառայող է զոհվել, ևս 9-ը վիրավորվել է հյուսիս-արևմուտքում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել է SANA պետական լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Թուրքիայի սահմանին մոտ
Զինյալները ավտոբուսը թիրախավորել են հակատանկային հրթիռով, այլ մանրամասներ չեն հայտնել:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հարձակումն իրականացրել են ընդդիմադիր զինյալները և, որ զոհերի թիվը հավանաբար կաճի:
Նշվում է, որ թուրքական ուժերը, որոնք աջակցում են որոշ ապստամբ խմբերի, տեղակայվել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Կարծիքներ