Շառլ Միշելն այցելել է Օդեսա
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մայիսի 9-ի առթիվ այցելել է Օդեսա։ Նա իր թվիթերյան էջում գրել է, որ որոշել է Եվրոպայի օրը նշել այնտեղ, քանի որ դեռ Պուշկինն էր խոսում Օդեսայի եվրոպական ոգու մասին։
«Եկել եմ Եվրոպայի օրը նշելու Օդեսայում՝ քաղաք, որտեղ, ըստ Պուշկինի, կարելի է զգալ Եվրոպայի շունչը։ Իսկ այսօր այստեղ ուկրաինացիները պահում են իրենց հուշարձանները փամփուշտներից և պաշտպանում են իրենց ազատությունը ռուսական ագրեսիայից։ Դուք մենակ չեք։ ԵՄ-ն ձեզ հետ է», – գրել է Շառլ Միշելը։
Կարծիքներ