Կորյանը չմասնակցեց «Խիմկի»-ի հաղթական խաղին
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Խիմկի»-ն սեփական հարկի տակ ընդունեց Տուլայի «Արսենալ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերը` «Խիմկի»-ի ֆուտբոլիստները Կուչարչուկի միակ գնդակի շնորհիվ առավելության հասավ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Արտաշ Կորյանը հայտավորված էր խաղին, սակայն մնաց պահեստայինների նստարանին:
Այս հաղթանակից հետո «Խիմկի»-ն մրցաշարային աղյուսակում 11-րդն է:
Կարծիքներ