Արյան դոնորությունը կյանքեր փրկելու առաքելություն է. ոստիկանները մասնակցել են արյան հանձնման ակցիային

Արյան դոնորությունը կյանքեր փրկելու առաքելություն է. ոստիկանները մասնակցել են արյան հանձնման ակցիային

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում արյան հավաքագրման միջոցառման շրջանակում ՆԳ նախարարության և Առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ կամավորականության սկզբունքով մասնակցել են արյան հանձման ակցիային։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը նշելով, որ տարեցտարի ավելանում է արյան պահանջարկը, բնակչությանը հորդորում է չսպասել արտակարգ իրավիճակների և պարբերաբար արյուն հանձնել:

«Հերթական անգամ մեզ օգնության հասավ ոստիկանության համակարգը։Մոտ մեկ շաբաթ է՝ ոստիկանության տարբեր բաժանմունքներ կազմակերպում են արյունատվություն ՝ պարեկային ծառայությունը, ոստիկանական զորքերը, ակադեմիան, պետական պահպանության գլխավոր վարչությունը: Արդեն շուրջ 200 հոգի հանձնել է արյուն։ Որոշ չափով մեր պաշարները համալրվեցին. այս պահին խնդիր չունենք։ Պետք է բոլորս հասկանանք, որ արյունն ունի ժամկետ և սպառվում է , իսկ նմանատիպ ակիցիաները պետք է լինեն ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական»,- ասել է նա։

Ընդհանուր առմամբ՝ ակցիայի շրջանակում նախատեսվում է, որ արյան դոնոր կդառնա ոստիկանության 748 ծառայող։

«Բավական շատ ոստիկաններ ցանկացան մասնակցել արյունատվության ակցիային։ Հուլիսի 23 ին և 29-ին, արյունաբանական կենտրոնի արտագնա աշխատանքային գրաֆիկով, տեղերում՝ ոստիկանության կրթահամալիրում և զորամասերում կամավորության սկզբունքով կազմակերպեցինք արյունատվության ակցիա, մասնակցեցին զինծառայողները, ոստիկանության ուկնդիրները, ոստիկանության ծառայողները, իսկ արյունաբանական կենտրոնում հուլիսի 25-ին, 26-ին և 29-ին՝ ոստիկանության, պարեկային ծառայության ծառայողները, ոստիկանության զորքերի զորմասերի զինծառայողները: Մասնակցությունն արյունատվության ակցիային լինելու է շարունակական»,- ասոել է ՆԳՆ Ոստ բուժվարչության պետ , բժշկական ծառայության գնդապետ Սուսաննա Մուրադյանը:

Մարզերում ոստիկանության ծառայողները ակցիային մասնակցել են իրենց իսկ ծառայության վայրի դոնորական կետերում, որոնք տեղակայված են Հայաստանի 5 քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Արմավիր, Հրազդան:

Արյան դոնոր դառնալուց առաջ ստուգվում է ակցիային մասնակցողների առողջական վիճակը, հաշվի են առնվում հակացուցումները:
Հավաքագրված արյունը ծառայելու է քաղցկեղով և արյան հիվանդություններ ունեցող մանուկների և մեծահասակների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ արյան պաշարների լրացման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում