Սիրիայի Դերաա նահանգում գրոհայինները ավելի քան 300 միավոր զենք են հանձնել
Սիրիայի Դերաա նահանգում գրոհայիններն ավելի քան 300 միավոր հրաձգային զենք են հանձնել։ Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուլյաևը։
«Այս պահին հանձնվել է ավելի քան 300 միավոր հրաձգային զենք՝ ականանետեր, հաստոցավոր նռնականետեր»,-ռուսական կենտրոնի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Ren TV հեռուստաալիքը:
Սիրիայի կառավարությունն ապօրինի զինված կազմավորումների մասնակիցներին համաներում է շնորհում զենքի հանձնման պայմանով:
Սիրիայի կառավարական ուժերին զենքի հանձնումը տեղի է ունեցել նաև փետրվարին: Այն ժամանակ կազմավորումների դաշտային հրամանատարները և սիրիական կառավարության ներկայացուցիչները պայմանավորվածություն էին ձեռք բերել զենք հանձնելու և զինյալներից Թաֆաս բնակավայրի ազատագրումը կատարելու մասին, ինչն իրականացվել էր հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնակցությամբ։
Կարծիքներ