Արթուր Ղազինյանը 8-րդ անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր կրկին քննարկվում էր փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 8-րդ անգամ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Ղազինյանը նշեց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու և եզրափակիչ ելույթ չի ունենալու, քանի որ դրանք բազմիցս արել է: Իշխանական պատգամավորներն էլ նշեցին՝ իրենց դիրքորոշումը Ղազինյանի մասով չի փոխվել:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի անցած նիստերից մեկում, երբ Ղազինյանը 4-րդ անգամ չընտրվեց փոխնախագահի պաշտոնում, նշեց, որ 40 անգամ պետք է առաջադրվի:
Կարծիքներ