ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում գործողություններ սկսելու Թուրքիայի սպառնալիքից
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից նոր ռազմական գործողությունը կարող է վտանգի ենթարկել խաղաղ բնակիչներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու սպառնալիքներից», - ասել է ԱԱԾ խոսնակը։
Քիբրին հավելել է, որ Թուրքիայի այդ քայլը կարող է վտանգի ենթարկել նաև ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունը:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ նման գործողությունը, ըստ էության, ապակայունացնող կլինի, և այն կարող է վտանգի ենթարկել այնտեղի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև, անկեղծ ասած, ԻՊ-ի (Իսլամական պետություն) դեմ (ԱՄՆ-ի գլխավորած.-խմբ) կոալիցիայի գործողությունը»,- ընդգծել է Քիրբին։
Կարծիքներ