Երևանում շոկոլադի արտադրության գործունեությունը կասեցվել է

Երևանում շոկոլադի արտադրության գործունեությունը կասեցվել է

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Սուիթ օրիեանթ» ՍՊԸ-ին պատկանող շոկոլադի արտադրությունում (ք․ Երևան, Մարիա Յակոբսեն փ․ ), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

 

- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

- շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը ապահովված չեն եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման պաշտպանությունը,

- արտադրական շինությունների մասերը, որտեղ իրականացվել են սննդամթերքի արտադրություն՝ առաստաղը, պատերը, հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- շինություններում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր,

- արտադրական շինությունների մասերը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն՝ արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

- արտադրությունում չեն ձեռնարկվել ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գորընթացներ։

 

Շոկոլադե արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում