ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են Իրանի կողմից միջուկային զենքի մշակման տվյալների բացակայության մասին
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) չի կարծում, թե Իրանն անհրաժեշտ Է միջուկային տերություն ճանաչել, չկա տեղեկատվություն երկրում միջուկային զենքի մշակման վերաբերյալ: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հեռարձակվել Է նոյեմբերի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրան հարցրել են, թե Իրանը որքան Է մոտ միջուկային ռումբի ստեղծմանը: «Հարստացված ուրանի արտադրության ներկայիս մակարդակում Իրանն արդեն բավականին նյութ Է կուտակել մեկից ավելի սարք ունենալու համար, եթե նրանք որոշեն դա անել: Բայց մենք ոչ մի տեղեկատվություն չունենք, որը նշեր, թե Իրանն այս պահին միջուկային զենքի մշակման ծրագիր ունի»,- նշել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:
Նրանից նաեւ հետաքրքրվել են, թե հասել են արդյոք անդառնալի կետին Իրանի հետ հարաբերություններում, եկել Է արդյոք երկիրը միջուկային տերություն ճանաչելու ժամանակը:
«Ո՛չ, մենք դեռ չենք հասել այդ կետին: Բայց մենք պետք Է շատ-շատ աշխատենք դրան չհասնելու համար»,- եզրափակել Է Գրոսին: Նոյեմբերի սկզբին նա հայտարարել Է, որ Թեհրանն այս պահին կատարում Է իր պարտավորություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ (ԳՀՀՊ):
ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին:
Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն իր սկզբնական տեսքով վերականգնման շուրջ:
Կարծիքներ