Ճապոնիայում կայացած աճուրդի ժամանակ կես կիլոգրամ կեռասը վաճառվել է գրեթե 10 հազար դոլարով

Ճապոնիայում կայացած աճուրդի ժամանակ կես կիլոգրամ կեռասը վաճառվել է գրեթե 10 հազար դոլարով

Ճապոնիայի Յամագատա պրեֆեկտուրայում կայացած այս տարվա առաջին աճուրդի ժամանակ նոր բերքահավաքի կես կիլոգրամ կեռասը վաճառվել է մեկ միլիոն իենով (9,8 հազար դոլար), հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ամենաթանկ լոտը կազմված է եղել Սատոնիսիկի սորտի խոշոր պտուղներից:

Աճեցման տեխնոլոգիան շատ առումով բացատրում է բարձր գինը: Ծառերն աճում են հատուկ տակառներում: Հունիսից մինչեւ հոկտեմբեր դրանք տեղադրում են սառնարանում, ապա տեղափոխում ջերմոց: Ջերմոցում ցերեկը պահպանվում է 25 աստիճան ջերմաստիճան, գիշերը՝ մոտ 13 աստիճան:

Տենդո քաղաքում, որտեղ աճեցնում են կեռասի այդ սորտը, հպարատանում են, որ իրենց բերքը Ճապոնիայում ամենավաղն է: Յամագատան ավանդաբար համարվում է Ճապոնիայում ամենահամեղ կեռասի մատակարարը. այնտեղ արտադրվում է ամբողջ կեռասի 75 տոկոսը: Սակայն սովորաբար առաջին պտուղները հայտնվում են գարնան վերջին եւ ամռանը:    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում