Թրամփն արգելք է դրել չինական 8 ծրագրային հավելվածների հետ ԱՄՆ-ի գործարքների վրա

Թրամփն արգելք է դրել չինական 8 ծրագրային հավելվածների հետ ԱՄՆ-ի գործարքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն արգելք է դրվում չինական 8 ծրագրային հավելվածների, այդ թվում Ant Group ընկերության Alipay հավելվածի հետ ԱՄՆ-ի գործարքների վրա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:

Գործակալության բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ այդ քայլը նպատակ ունի կանխել չինական հավելվածների կողմից սպառնալիքներն ամերիկացիների համար:

Հրամանագրում ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է «ագրեսիվ գործողություններ» ձեռնարկի չինական ծրագրային ապահովման մշակողների դեմ՝ իր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար:

ԱՄՆ Առեւտրի նախարարության հաղորդմամբ՝ այդ գործարքները կարգելվեն հրամանագրին համապատասխան 45 օրվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում