Խաբարովսկ քաղաքում՝ ի պաշտպանություն ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի կայացել է բողոքի ակցիա․ Տեսանյութ
Խաբարովսկ քաղաքում՝ ի պաշտպանություն ձերբակալված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի կայացել է բողոքի ակցիա։ Սա քաղաքի պատմության մեջ ամենամասշտաբային ակցիան է։ Ի պաշտպանություն Սերգեյ Ֆուրգալի փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ չարտոնված հանրահավաք են կազմակերպել՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Հավաքի նախօրեին ՝ ի պաշտպանություն Ֆուրգալի, նրան ազատ արձակելու կոչեր են հնչեցրել սոցիալական ցանցերում և քաղաքի մուտքի մոտ գտնվող գովազդների միջոցով, այս մասին հայտնում է DVHAB.RU- ն։ Քաղաքային իշխանությունները փորձել են թույլ չտալ ինքնաբուխ հավաքը՝ ցանկապատելով Լենինի անվան հրապարակը, որտեղ հավաքի մասնակիցները պլանավորել էին հավաքվել: Տարածքը շրջափակելու պատճառ նշվել էր ախտահանման աշխատանքները: Սակայն մարդիկ անտեսելով քաղաքային իշխանությունների արգելքները Խաբարովսկի տարբեր շրջաններից և այլ արվարձաններից եկել էին հրապարակ։ Ակցիան մեկնարկվել է կեսօրին։
Տեղի լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն սա քաղաքի պատմության մեջ աննախադեպ երևույթ է, և հնարավոր է մարդկանց թիվը անցնի 60 հազարը։ Ըստ «Կոմերսանտ» -ի՝ հավաքված մարդկանց թիվը տարբեր գնահատականների համաձայն կարող է լինել 30-35 հազար։ Ոստիկանությունը չի միջամտել ցուցարարների գործողություններին»,- այս մասին գրել է «Mediazona» - ն: Խաբարովսկի ՆԳՆ-ն պաշտոնապես չի մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները։ Ցուցարարները շարունակում են փակել փողոցներ, պարզելով պաստառներ Ազատություն Ֆուրգալին, մենք Ֆուրգալ ենք լոզունգներով։ Հավաքի մասնակիցները վանկարկել են նաև «Ազատություն», «Մոսկվա, հեռացիր», «Հեռավոր Արևելքը մերն է», «Պուտինը պետք է հրաժարական տա», «Պուտինը գող է» կարգախոսները։ Խաբարովսկից բացի, գործողություններ են տեղի ունեցել տարածաշրջանի այլ քաղաքներում ևս: Նույնիսկ ֆուրգալի ձերբակալման օրը առաջինն արձագանքել են Կոմսոմոլսկ-Օնուրի բնակիչները։ Նույն շրջկենտրոնի ավտովարորդները ֆլեշ-մոբ են անցկացրել ՝ ի աջակցություն Ֆուրգալի ՝ իրենց մեքենաներով կառուցել են «I / We Furgal» արտահայտությունը:
Խաբարովսկում չարտոնված հանրահավաքի մասնակիցների շրջանում ձերբակալվածների մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարկվում։ Չնայած ակցիան պաշտոնապես արտոնված չէ, սակայն Խաբարովսկի նահանգապետարանի մամուլի ծառայությունը շնորհակալություն է հայտնել երթի մասնակիցներին: Նշելով․ "Շնորհակալություն աջակցության համար. Ո՛չ Խաբարովսկի երկրամասը, ո՛չ Հեռավոր Արևելքը, ո՛չ Ռուսաստանը չեն տեսել այսպիսի միասնություն։ Վստահ ենք, որ ձեզ կլսեն: Ամեն ինչ սկսվեց աջակցության խաղաղ գործողությամբ: Եվ ձեր քայլերթը Խաբարովսկի կենտրոնական փողոցներով արդեն համեմատվել է Անմահ գնդի հետ: Այժմ մենք խնդրում ենք ձեզ թույլ չտալ անկարգություններ և ձերբակալություններ: Դուք արտահայտում եք ձեր դիրքորոշումը: Մենք դա կիսում ենք ձեզ հետ և հարգում ենք այն։ Բայց մենք ձեզ հորդորում ենք զգուշություն դրսևորել: Ագրեսիան կարող է վնաս հասցնել բոլորին, ներառյալ Խաբարովսկի երկրամասի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին: Մենք խնդրում ենք ձեզ գնալ տուն, վերադառնալ ձեր մերձավոր և սիրելի մարդկանց մոտ: Մի լսեք սադրիչներին և մի տրվեք նրանց կոչերին », - ասված է Ֆուրգալի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Խաբարովսկում անցկացվող բողոքի խաղաղ ցույցն ավարտվեց սկսվելուց չորս ժամ անց։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք՝ ի պաշտպանություն ձերբակալված նահանգապետի։
Կարծիքներ