Ռուսաստանն զբաղեցնում Է 105-րդ տեղը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

Ռուսաստանն զբաղեցնում Է 105-րդ տեղը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

Ռուսաստանի Դաշնությունը գտնվում Է 100 հազար բնակչի հաշվով աշխարհում 43-րդ տեղում կորոնավիրուսային վարակով հիվանդացությամբ եւ 105-րդ տեղում մահացության մակարդակով: 

«Չնայած գրանցվող դեպքերի թվի օրական աճին, այսօրվա դրությամբ Ռուսաստանն զբաղեցնում Է 100 հազար բնակչի հաշվով 43-րդ տեղը հիվանդացության մակադակով եւ 105-րդ տեղը մահացության մակարդակով»,- ասել Է նա միջազգային մասնակցությամբ «Արդի իմունականխարգելումը. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ» համառուսաստանյան գիտա-գործնական խորհրդաժողովում:

Եժլովան նաեւ նշել Է, որ կորոնավիրուսի թեստավորում Է կատարում 858 լաբորատորիա: Ռուսաստանում թեստավորման մակարդակը կազմում Է 327,9 հազար 1 միլիոն բնակչի հաշվով, ինչը, նրա խոսքով՝ շատ բարձր ցուցանիշ Է մյուս երկրների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում