ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին նախորդ շաբաթ ստացվել է 493 զանգ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի արագ արձագանքման թեժ գծի աշխատակիցները հունիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ընդունել են 493 զանգ, իրականացրել՝ 82 հետզանգ: Արցախի նախագահի ախատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հայտնում է, որ զանգողների գերակշիռ մասը դիմել է սոցիալական բնույթի հարցերով։ Նախագահի աշխատակազմի լիազորությունների շրջանակներում իրականացվել են իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման ու արագ արձագանքման գործառույթներ:
Թեժ գծին հնարավոր է զանգել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00 - 18:00։
Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:
Կարծիքներ