ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում հետ կանչել Վրաստանի գրավյալ շրջանների ճանաչումը
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հրապարակված ամփոփիչ փաստաթղթով անդամ-երկրներն աջակցություն են հայտնել Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը։
«Մենք սատարում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Միջազգային պարտավորություններին համապատասխան ՝ մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել բոլոր երեք երկրներում տեղակայված զորքերը:
Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների ճանաչումը որպես անկախ պետություններ, կատարել 2008 թվականին ԵՄ միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագիրը, դադարեցնել այդ շրջանների ռազմականացումը և այդ շրջանների ուժով առանձնացումը Վրաստանի մնացած մասից: Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումները, անօրինական ձերբակալությունները և Վրաստանի քաղաքացիների նկատմամբ հետապնդումները: Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ժնևի միջազգային քննարկումներին», – ասված է ՆԱՏՕ-ի կոմյունիկեում:
Կարծիքներ