Չեխիայում ընթացող բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում Հայաստանն ապահովել է 3 մեդալ
Չեխիայում ընթացող բռնցքամարտի IBA-ի A կարգի մրցաշարում Հայաստանն ապահովել է 3 մեդալ: 48 կգ քաշային Արմեն Ղուշչյանը դուրս է եկել եզրափակիչ, իսկ 54 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 60 կգ քաշային Ժորժիկ Մարությանն այսօր կանցկացնեն կիսաեզրափակիչի մենամարտերը: Մրցաշարին մասանկցում են 16 երկրի ներկայացուցիչներ, տեղեկացնում են ֆեդերացիայից։
Մարզիչ Գարիկ Հարությունյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 7 բռնցքամարտիկ: Հավաքականի հետ Չեխիայում է նաև Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը:
Կարծիքներ