Զրույց Մարտունու զինապարտների հետ
Վահե Գասպարյանն իր եղբոր՝ Վրույրի հետ է զորահավաքին մասնակցում: Ասում է՝ տրամադրությունը շատ բարձր է, մարտական, ուրիշ ձև չի կարող էլ լինել: ՙՙԴուխներս տեղն է, կոչ ենք անում բոլոր հայերին՝ Հայաստանում և սփյուռքում, դուխները բարձր պահեն ու միանան մեզ՝ սպասելով հերթական հաղթանակների: Ու հաղթանակը միանշանակ մերը կլինի՚՚,- ասում է նա:
Հրայր Շաքարյանը նշեց, որ իր Արցախից դուրս ապրող բարեկամ-ծանոթ տղաներն են զանգում, պատրաստակամություն հայտնում հայրենիք վերադառնալու: Իսկ տեղացիների մասին խոսք լինել չի կարող՝տղաները պատրաստ են ու միասնական:
ՙՙՄարտական խաչ՚՚ 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան գոյամարտի ակտիվ մասնակից և միավորման հրամանատար, Խնուշաինակ համայնքի ղեկավար Կամո Մուրսալյանն իր գոհունակությունն է հայտնում զորահավաքի իրականացումից: Համայնքի բոլոր զինապարտները պատրաստ են իրենց հողի համար պայքարելու: Մինչև անգամ նրանք, որ զինապարտ չեն, իրենց պատրաստակամությունն են հայտնում առաջնագիծ մեկնելու և միանալու հայրենիքի պաշտպաններին: Ասում է՝որպես նախկին պատերազմի մասնակից՝ համալրում է մեր զինապարտների շարքերն ու մեկնում հայրենիքը պաշտպանելու՝ նույն տրամադրությամբ և տրամաբանությամբ, էլ ավելի վճռականՙՙ:
Գիշու մենատնտես, հողագործ-մշակը նույնպես առաջնագիծ է մեկնում: Հայրենիքի պաշտպանությունը վեր է ամեն ինչից: Այսօր, ինչպես և միշտ, երբ հայրենիքի պաշտպանությունն է պահանջում, հողի մշակը դառնում է հայրենիքի պաշտպան:
Սերոբ և Գևորգ Աղաբեկյան եղբայրները Գիշի գյուղից են: Մեկնում են՝ գիտակցելով նպատակը և պատասխանատվությունը: Ինչպես 2016 թվականին, հիմա էլ կազմ ու պատրաստ են՝ հայրենիքի կանչով: Սա յուրաքանչյուր արցախցու, հայի սրբագույն պարտքն է հայրենիքի հանդեպ:
Կաղարծի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայրենքի պաշտպանության մեծ փորձ ունի՝ դեռևս Արցախյան պատերազմից: Գյուղի տղաների մասին նշեց, որ անմիջապես հանձնարարականով ներկայացել են ելման կետ, հիմա սպասում ենք հետագա գործողություներին: Գիտակցումը կա, պատրաստակամությունն՝ առավել ևս:
Պառավաթումբ համայնքի ղեկավար Սասուն Սարգսյանը նշում է, որ հայրենիքի պաշտպանությանը բոլորն էլ պատրաստ են, համախմբված, միասնական, ամեն ինչ կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և ըստ հրահանգի: Շեշտում է՝ զորակոչ է, ուստի բոլորս, զբաղեցնելու ենք մեր տեղը և գործելու ենք ըստ պահանջի:
18 տարվա զինծառայող մայորը վկայում է, որ զինապարտները մեծ պատասխանատվությամբ են ներկայանում,ապրիլյան պատերազմի ժամանակ էլ այդպես էր: Ամեն ինչ առջևում է, և ամենակարևորը՝ առջևում հաղթանակն է..
Կարծիքներ