Կրասնոդարի Յեյսկ քաղաքում ռազմական Սու-34 ռմբակոծիչն ընկել է բնակելի տան վրա

Կրասնոդարի Յեյսկ քաղաքում ռազմական Սու-34 ռմբակոծիչն ընկել է բնակելի տան վրա

Կրասնոդարի Յեյսկ քաղաքում վթարի է ենթարկվել Սու-34 ռմբակոծիչը։ Օդաչուները հասցրել են դուրս նետվել։ Այս մասին, ըստ «Ինտերֆաքս»-ի, տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

«2022 թվականի հոկտեմբերի 17-ին Հարավային ռազմական օկրուգի ռազմական օդանավակայանից ուսումնամարզական թռիչք կատարելու ժամանակ բարձրանալիս Սու-34 ինքնաթիռ է կործանվել։ Ըստ ցած նետված օդաչուների հաղորդման՝ ինքնաթիռի կործանման պատճառը եղել է թռիչքի ժամանակ շարժիչներից մեկի բռնկումը»,-հայտնել են նախարարությունից։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ մեկնել է Յեյսկ։

«Տեղում արդեն աշխատում են արտակարգ ծառայությունները՝ հրդեհի մարման աշխատանքներով զբաղվում են տարածաշրջանային և մարզային բոլոր հրշեջ-փրկարարական կայազորները»,-գրել է Կոնդրատևը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում