Բլումբերգ. ԱՄՆ-ն անխուսափելի է համարում Իրանի պատասխան հարվածն Իսրայելին

Բլումբերգ. ԱՄՆ-ն անխուսափելի է համարում Իրանի պատասխան հարվածն Իսրայելին

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պնդում են, որ Իրանի պատասխան հարվածն Իսրայելի ռազմական և կառավարական օբյեկտներին անխուսափելի է, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց կարծիքով, դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին ճշգրիտ հրթիռների կիրառմամբ։ ԱՄՆ պաշտոնյաներն օգնում են Իսրայելին այս թեմայով հետախուզական տվյալների փոխանակում կատարել:

Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար գեներալ Մայքլ Կուրիլան հինգշաբթի կայցելի Իսրայել՝ Իրանի կողմից հնարավոր հարձակման դեպքում գործողությունները համակարգելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում