ԱՄՆ-ը նոր օգնություն է ուղարկել Գազայի հատված

ԱՄՆ-ը նոր օգնություն է ուղարկել Գազայի հատված

ԱՄՆ-ն ավիափոխադրում է իրականացրել՝ օդային ճանապարհով մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը Գազայի հատվածի հյուսիսային հատված հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ապրիլի 10-ին մարդասիրական ավիափոխադրում է իրականացրել Գազայի հյուսիսային հատված՝ շարունակվող հակամարտությունից տուժած խաղաղ բնակիչներին կարևոր օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է չորեքշաբթի օրը CENTCOM-ի X էջում (նախկինում՝ Twitter) հրապարակված հայտարարության մեջ:

Ամերիկյան ինքնաթիռները ավելի քան 50 հազար միավոր պարեն են նետել։ Ընդհանուր առմամբ, ամերիկացի զինվորականները Գազայի հատված են հասցրել մոտ 852 տոննա մարդասիրական օգնություն։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում