Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան բանակցություններ են վարել Կրեմլում։ Հանդիպումը տեղի է ունեցել նեղ ձևաչափով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Կողմերի հանդիպման օրակարգում են եղել ռուս-բահրեյնյան համագործակցության վիճակը և հեռանկարները առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի հարցեր:
Արաբական պետությունների լիգայում Բահրեյնի նախագահությամբ պայմանավորված՝ կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրները, առաջին հերթին՝ պաղեստինաիսրայելական հակամարտության սրումը և մերձավորարևելյան իրադրության կարգավորումը։
Նեղ ձևաչափով բանակցություններին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Հանդիպման այս հատվածը փակ է ԶԼՄ-ների համար։
Բանակցությունների արդյունքներով կստորագրվեն համատեղ փաստաթղթեր:
Կարծիքներ