Առաջին աշխատանքային այցը հարազատ դպրոց. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը հանդիպել է իր ուսուցիչների հետ
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանն իր առաջին աշխատանքային այցը իրականացրել է հարազատ կրթօջախ՝ Ա. Նավասարդյանի անվան 196 հիմնական դպրոց:
Այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:
Վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը, ղեկավարի տեղակալ Հրաչյա Հակոբյանը և աշխատակազմի ներկայացուցիչները ներկա են գտնվել դպրոցի պատկերասրահի վերաբացմանը, որից հետո տեղի է ունեցել հանդիպում մանկավարժական անձնակազմի հետ:
Վարչական շրջանի ղեկավարը զրուցել է իրեն դասավանդած ուսուցիչների հետ։
Վերջիններս տվել են իրենց հուզող հարցերը, վարչական շրջանի ղեկավարը խոստացել զբաղվել դրանց կարգավորմամբ։
Կարծիքներ