Արցախի ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրը
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։
«Դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ»,- հաղորդում է Արցախի ԱԱԾ-ն:
Կարծիքներ