Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանը առնվազն 3-4 մասնակից կունենա
Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա առնվազն 3-4 մասնակից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:
«Միջազգային ֆեդերացիան փոխել է Օլիմպիական խաղերին վարկանիշային քվոտաների տրամադրման ձևը: Այժմ 63 պետությունների շարքում մեր երկիրը 31-րդն է: Մեր այս տեղով մենք ունենք առնվազն 2-3 ուղեգիր, սակայն այս տեղերը փոփոխական են: Մենք քայլ-քայլ առաջադիմում ենք, եթե մեզ հաջողվի Օլիմպիական խաղերում գոնե 30-ի մեջ մտնել, ապա իսկապես մեծ ձեռքբերում կլինի: Բայց այս տարին` համավարակով պայմանավորված, շատ խիտ գրաֆիկ ունի, քանի որ նախորդ տարվա մրցաշարերն անցկացվում են հիմա»,- ասել է Սարգսյանը։
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` Հայաստանը գոնե մեկ մասնակից կունենա լեռնադահուկային ձևում, որին ըստ ամենայնի կլինի Հարություն Հարությունյանը:
Կարծիքներ