Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 345 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 144 հազար 531-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
ԻԻՀ-ում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 408 նոր դեպք, 67 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 555 հազար 355 դեպքից 7 մլն 329 հազար 726-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 134 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 մլն 105 հազար 991 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 509 հազար 432 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 31 մլն 287 հազար 592-ի:
Կարծիքներ