Օգոստոսի 25-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, ձմռան նախապատրաստման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 25-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 17․00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի, Թեղուտ, Հաղարձին, Գոշ, Խաչարձան գյուղերի, «Թամրազյան և որդիներ», «Աստրոն», «Վահան Ալումյան» և «Մանարս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.30-ից մինչև ժամը 17.00-ն՝ Նոյեմբերյան քաղաքի, Դովեղ գյուղի, «Զևս», «Գազարդ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի (Ուրենգոյ) 1, 2, 3, 6, 7, 8, 9, 10, 12, 16, 1ա բազմաբնակարան շենքերի, Լճափնյա թաղամասի և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Կարծիքներ