Մարզային հեռուստաընկերությունների հարցն ուսումնասիրվում է կառավարությունում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր մարզային հեռուստաընկերությունների խնդիրներին: Հատկապես ներկայիս վիճակում առկա բարդությունների, պետությունից ակնկալվող աջակցության հնարավորությունների մասին թերթի հետ զրույցում խոսել եւ առաջարկներ էին ներկայացրել Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը, Շիրակի «Ցայգ» ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը եւ Գեղարքունիքի «Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Բարսեղյանը:
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, այս թեման կառավարությունում դարձել է քննարկման լուրջ առարկա: Ավելին, ըստ տեղեկությունների, հանձնարարվել է իրավասու կառույցներին հարցն ուսումնասիրել եւ ներկայացնել կոնկրետ առաջարկներ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա օրերին մարզային հեռուստաընկերություններին կառաջարկվի ներկայացնել իրենց առաջարկությունները՝ խորքային ուսումնասիրություն կատարելու եւ լուծումներ գտնելու համար»:
Կարծիքներ