Ֆուտբոլի առաջնության կենտրոնական` «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցեցին չեմպիոնության համար պայքարող երկու թիմերը` «Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերը չօտագործեցին իրենց հնարավորությունները և թիմերն ընդմիջման գնացին 0-ական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում «Փյունիկ»-ն օգտվեց «Արարատ-Արմենիա»-ի սխալից և առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ֆիրմինյոն: «Արարատ-Արմենիա»-ին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը 82-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Նարսինգը:
«Արարատ-Արմենիա»- «Փյունիկ»` 1:1:
Այս տուրից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկ»-ն է, որն ունի 64 միավոր, իսկ «Արարատ-Արմենիա»-ն` 62 միավոր:
Այս տուրի շրջանակներում ապրիլի 30-ին կկայանա «Նոա»-ԲԿՄԱ հանդիպումը: Հայաստանի առաջնության ավարտին մնացել է 6 տուր:
Կարծիքներ