Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել․ Գալուզինը` հայ-ռուսական հարաբերությունների մասին
Արևմուտքը լուրջ ճնշում է գործադրում Անդրկովկասի երկրների, մասնավորապես Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Հայաստանի վրա։
Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով, Արևմուտքն օգտագործում է ֆինանսատնտեսական ներուժը՝ պարտադրելու իր հակառուսական մոտեցումները՝ Ռուսաստանի Դաշնությանը Հարավային Կովկասից դուրս մղելու անիրատեսական ցանկության պատճառով։ Ռուսական կողմը, ըստ Գալուզինի, Հայաստանին համարում է իր ամենամոտ դաշնակիցը, որպես իր շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում՝ թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների, թե՛ երկկողմ պայմանագրերի շրջանակներում։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում։
«Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել, ոչ մի արևմտյան երկիր առանձին-առանձին, ոչ էլ Արևմուտքն ամբողջությամբ։ Արևմուտքը Հայաստանի նկատմամբ կիրառում է իր սիրելի մարտավարությունը՝ ոսկե սարերի խոստումներ, հնազանդություն, հետո ոչինչ՝ երկիրը և նրա ղեկավարությունը թողնելով բախտի քմահաճույքին»,- եզրափակել է Գալուզինը:
Կարծիքներ