Արա Եղոյանն ու Արեն Եղիազարյանը նշանակվել են ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնում

Արա Եղոյանն ու Արեն Եղիազարյանը նշանակվել են ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արա Եղոյանն ու Արեն Եղիազարյանը նշանակվել են Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Վարչապետի որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արեն Եղիազարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշումներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում