Պաթյուն ՌԴ-ի հանքահորերից մեկում․ զոհերի թիվը հասել է 52-ի

Պաթյուն ՌԴ-ի հանքահորերից մեկում․ զոհերի թիվը հասել է 52-ի

Նախնական տվյալներով՝ Կուզբասում «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 52 մարդ է զոհվել, այդ թվում՝ 6 փրկարար։ «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

Արտակարգ պատահարի պատճառը, ըստ գլխավոր դատախազի տեղակալ Դմիտրի Դեմեշինի, մեթանի պայթյունն է։

Հետաքննության շրջանակում ձերբակալել են հանքի 47-ամյա տնօրենին, 59-ամյա առաջին տեղակալին և 36-ամյա տեղամասի պետին, ասվում է ՔԿ կայքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լիստվյաժնայա» ձեռնարկությունում արտակարգ պատահարը 11 հանքափորի կյանք է խլել։

Բելովո հանքավայրում ծուխ է առաջացել տեղի ժամանակով առավոտյան ժամը 8։30-ին։ Այդ պահին գետնի տակ 285 մարդ է եղել։ Նրանց մեծ մասին դուրս են բերել։ Ենթադրվում է, որ մնացած հանքափորներն արգելափակված են երկու հեռավոր խոռոչներում. նրանց հետ կապ չկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում