Ավստրալիայի նախկին վարչապետը կդառնա ԱՄՆ-ում դեսպան

Ավստրալիայի նախկին վարչապետը կդառնա ԱՄՆ-ում դեսպան

Ավստրալիայի նախկին վարչապետ Քևին Ռադը կդառնա ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը՝ արտգործնախարար Պենի Վոնգի Պեկին կատարելիք այցին ընդառաջ մամուլի ասուլիսում։

«Քևին Ռադը կնշանակվի որպես ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան: Այս պաշտոնում նա կօգտագործի իր անզուգական փորձը: Նա եղել է վարչապետ, արտաքին գործերի նախարար, զբաղեցրել է ակադեմիական պաշտոններ և լայնորեն աշխատել է Միացյալ Նահանգներում», - ասել է Ալբանեզը` նշելով, որ Ռադը նոր պաշտոնով կսկսի աշխատել 2023 թվականի սկզբին։

Ինքը՝ Ռադը, հայտարարել է, որ «Ավստրալիան ներկայումս բախվում է անվտանգության և արտաքին քաղաքականության ամենադժվար իրավիճակին վերջին տասնամյակների ընթացքում»: Միաժամանակ նա ընդգծել է տարածաշրջանի գործերին «ԱՄՆ-ի ռազմավարական ներգրավվածության» կարևորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում