ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում պայթյունների կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում պայթյունների կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում մի շարք պայթյունների առնչությամբ, որոնց հետևանքով այս ամիս ավելի քան 250 մարդ է զոհվել կամ վիրավորվել: Այս մասին ասված է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակի՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր խորը մտահոգությունն է հայտնում Աֆղանստանում մի շարք ռմբակոծությունների կապակցությամբ, որոնց հետևանքով այս ամիս զոհվել և վիրավորվել է ավելի քան 250 մարդ, այդ թվում՝ երեխաներ»,- ասվում է տեքստում։

Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «խստորեն դատապարտում է օգոստոսի 17-ին Քաբուլի մզկիթի վրա կատարված վերջին հարձակումը»։ Նա իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում